Դեկտեմբերի 17-ին Թուրքիայում տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալից հետո վարչապետ Թայիփ Էրդողանն սկսեց զանգվածային փոփոխություններ իրականացնել ոստիկանական համակարգում՝ աշխատանքից հեռացնելով հարյուրավոր ոստիկանների: Ահա թուրքական «NTV»-ի հաղորդմամբ՝ այսօր Էրդողանն աշխատանքից ազատել է վարչապետական անվտանգության համակարգում աշխատող 23 ոստիկանի: Հայտնի է, որ հեռացվածների շարքում են նաև Էրդողանի մերձավոր պահակախմբի անդամներ:
