Փետրվարի 3-ին Ադրբեջանի Գանձակի շրջանի Մեհսեթի ավանում տեղակայված զորամասի հանրակացարանում պայթյուն է գրանցվել, հաղորդում է ադրբեջանական “Հագին” կայքը:
Գազի արտահոսքի հետևանքով առաջացած պայթյունից մարմնական վնասվածքներ են ստացել 26-ամյա Քենուլ Հասանովան, 70-ամյա Լեյլա Հասանովան, Գաբիլ Բահշիևը, 2-ամյա մի երեխա: Նրանք տեղափոխվել են Գանձակ քաղաքի բժշկական կենտրոն։
Փաստի առնչությամբ հետաքննություն է սկսվել։
Tags: ադրբեջան, բանակ, պայթյուն