Ջիբրալթարում անցկացվող շախմատի միջազգային ավանդական մրցաշարի 7-րդ տուրում բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը հաղթեց Մոնղոլիայի ներկայացուցիչ Բաթույանգ Մունղունթուլին:
Սերգեյ Մովսիսյանը ոչ-ոքի խաղաց շվեդ գրոսմայստեր Ռալֆ Ակեսոնի հետ:
Նորվեգիայի դրոշի ներքո հանդես եկող Երազիկ Խաչատուրյանը խաղաղ դաշն կնքեց նորզելանդացի Ալիստայր Կոմպտոնի հետ:
Մովսիսյանի կինը՝ Յուլյա Կոչետկովան և բրազիլահայ Արմեն Պրուդյանը զիջեցին համապատասախանաբար կանադացի Քևին Սպրագեթին և անգլիացի Ռուֆուս Դուքին:
6-ական միավորով աղյուսակը գլխավորում են ուկրաինացի Վասիլի Իվանչուկը, Հնդկաստանի ներկայացուցիչ Գանգուլին:
Մխիթարյանը նրանցից մեկ միավոր պակաս ունի: 4,5 միավոր է հավաքել Մովսիսյանը:
Մեր մյուս շախմատիստները զգալիորեն ետ են մնում:
Մրցածարի հաղթողը հայտնի կդառնա փետրվարի 6-ին:
Tags: Շիբրալթարի շախմատի միջազգային մրցաշար, Սերգեյ Մովսիսյան, սրակ Մխիթարյան, Վասիլի Իվանչուկ
