Անգլիայի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրում ուշադրության կենտրոնում էր առաջատարների խմբում գտնվող երկու ակումբների մրցավեճը:
Ժոզե Մոուրինիոյի գլխավորած թիմը` Լոնդոնի «Չելսին», հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր սիթին»: 32-րդ րոպեին աչքի ընկավ սերբ Բրոնիսլավ Իվանովիչը (նկարում):
«Չելսին» ակնհայտ առավելություն ուներ: Այդ թիմի խաղացողների կատարած հարվածներից հետո երեք անգամ տանտերերին գնդակ դարպասն ընդունելուց փրկեց դարպասաձողը:
«Չելսին» միավորների իր պաշարը հասցրեց 53-ի և հավասարվեց երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր սիթիին»:
Առաջին տեղում է «Արսենալը»՝ 55 միավոր:
Tags: «Արսենալ», «Մանչեսթեր սիթի», «Չելսի», Ժոզե Մոուրինիո
