Արցախի ֆուտբոլի հավաքականը ուշագրավ միջազգային մրցաշարի մասնակցելու հրավեր է ստացել

աֆհ35936Արցախի ֆուտբոլի հավաքականն իր կարողությունները դրսևորելու հնարավորություն է ստացել: Այն կմասնակցի Շվեդիայում 2014-ի հունիսի 1-8-ը առաջին անգամ անցկացվելիք չճանաչված պետությունների աշխարհի գավաթի խաղարկությանը:

Մեր թիմի մրցակիցները կլինեն` Աբխազիայի, Քուրդիստանի, Զանզիբարի (Տանզանիա), Միացյալ Դարֆուրի (Սուդան), Թամիլ Իլամի (Շրի Լանկա), Պադանիայի (Իտալիա), Սապմիի (Լապլանդիա՝ Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի հյուսիսային տարածքներ), Ակվիտանիայի (Ֆրանսիա), Քվեբեկի (Կանադա), Էլան Վանինի (Մեն կղզի) հավաքականները:

Հավելենք, որ Արցախի հավաքականը խաղափորձ ունի: Այն  ընկերական հանդիպումներ էանցկացրել Աբխազիայի ներկայացուցիչների հետ:

Մրցակցի հարկի տակ կայացած առաջին հանդիպումում գրանցվել էր մարտական ոչ-ոքի` 1:1 հաշիվը, իսկ Ստեփանակերտում արցախցիները հաղթել էին խոշոր հաշվով` 3:0:

Անկախ

Tags: , ,