13 ամիս բաց օվկիանոսում մնացած մարդը կրիայի արյունով է սնվել

ԱլբարենգոԹուրքական «Ռադիկալը» պատմում է սալվադորցի մի ձկնորսի մասին, որը 13 ամիս կորած է եղել Խաղաղ օվկիանոսում: 2012 թվականի դեկտեմբերի 12-ին 37-ամյա Ալբարենգոն իր 15 տարվա ընկերոջ հետ Մեքսիկայից օվկիանոս է դուրս գալիս ձուկ որսալու համար, սակայն 7,3 մետրանոց նավակի շարժիչը փչանում է, և նրանք չեն կարողանում ափ վերադառնալ: Կորուսյալները կարողանում են հասնել մի ամայի կղզյակ օվկիանոսի մեջ: Ալբարենգոն պատմել է, որ ընկերը չորս ամիս անց մահացել է, իսկ ինքը կարողացել է կենդանի մնալ կրիայի արյուն խմելով, ձեռքերով ձկներ և թռչուններ որսալով: «Ոչ ժամ գիտեի, ոչ էլ օր: Սկզբում ուզում էի ինքնասպան լինել, սակայն չկարողացա: Եթե մահանայի, Աստծու մոտ էի գնալու, դրա համար էլ չէի վախենում: Կարծում եմ այն, ինչ վերապրեցի, անհավատալի պատմություն է»:

13 ամիս բաց օվկիանոսում անցկացրած Ալբարենգոյին գտել են Մարշալյան կղզիներից մեկում և տեղափոխել մայրաքաղաք Մաջուրոյի հիվանդանոց:

 

 Անկախ

Tags: , ,