Խարկովում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի միջազգային երիտասարդական մրցաշարում մեդալների համար պայքարում էին 8 երկրների ներկայացուցիչներ: Հայաստանի 8 պատվիրակներից առավել հաջող հանդես եկան երկուսը:
Արմեն Ալեքյանը (66 կգ) և Վիկտոր Կազիշվիլին (96 կգ), հաղթելով բոլոր մրցակիցներին, կանգնեցին պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին:
Հայաստանի երիտասարդական հավաքականը մրցագորգ էր դուրս բերել թիմի գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանը:
Tags: ազատ ոճի ըմբշամարտ, Արմեն Ալեքյան, սպորտ, Վիկտոր Կազիշվիլի