Դուբայի էմիրությունը մտադիր է մարտի 31-ից հարկ սահմանել զբոսաշրջիկների համար: Այս հարկատեսակը տարածվելու է բոլոր հյուրանոցների, հյուրատների և հանգստյան տների վրա: Կախված բնակավայրի տեսակից և մեկ գիշերվա համար սահմանված արժեքից՝ հարկի չափը կտատանվի 7-ից 20 դիրհամի միջև (մեկ դոլարը համարժեք է 3,67 դիրհամի): Նոր հարկատեսակից ստացված եկամուտը ներդրվելու է միջազգային զբոսաշրջության և առևտրային շուկայում Դուբայի առաջընթացի գործում, ինչպես նաև այս միջոցներից ֆինանսավորվելու է միջազգային «Էքսպո 2020»-ի կազմակերպումը:
Չնայած հարկային նորամուծությունը հավանության է արժանացել զբոսաշրջության ոլորտի շահառուների շրջանում, այնուհանդերձ մտավախություն կա, որ այն կարող է վանել երկար ժամանակով Դուբայ այցելող օտարերկրացիներին:
Tags: Դուբայ, զբոսաշրջիկներ, հարկ