Իրանի զորքեր միացել են ձյան տեղումներից տուժած հյուսիսային շրջանների փրկարարական աշխատանքներին

Իրանի զորքեր միացել են ձյան տեղումներից տուժած հյուսիսային շրջանների փրկարարական աշխատանքներինԻրանը հեղափոխական գվարդիան և բանակային զորքեր է ուղարկել ուժեղ ձյան տեղումներից տուժած երկու հյուսիսային նահանգներին օգնելու համար:

Պետական հեռուստաալիքի տեղեկություններով՝ զորքերը միավորվել են Կարմիր մահիկի և այլ փրկարարական ջոկատներին Գիլան և Մազանդարան շրջաններում փրկարարական աշխատանքեր իրականացնելու համար, որտեղ ձյան տեղումների պատճառով բազմաթիվ տնտեսություններ գրեթե 72 ժամ մնացել են առանց էլեկտրականության, իսկ դպրոցներն ու համալսարանները փակվել են:

Պետական հեռուստաալիքի տվյալներով՝ երեքշաբթի առավոտյան էլեկտրաէներգիայի մատակարարումը հիմնականում վերականգնվել է: Դժբախտ դեպքեր չեն գրանցվել:

Նախագահ Հասան Ռուհանին ստեղծել է արտակարգ դրության նախարարական կազմ՝ նահանգներին տրամադրվող օժանդակությունը վերահսկելու համար:

2004թ-ին Գիլանում ուժեղ ձյան տեղումների հետևանքով մի քանի մարդ էր մահացել, ինչպես նաև 300 միլիոն դոլար նյութական վնաս էր հասցվել:

Անկախ

 

Tags: , ,