Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանը երկու տարի Մոսկվայում անցկացնելուց հետո հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին:
Մայքլ Մաքֆոլը համարվում է Ռուսաստանի հետ հարաբերությունների վերսկսման նախագահ Օբամայի փորձերի նախագծողը:
Մաքֆոլը կապված է ԱՄՆ-Ռուսաստանի հարաբերություններում բազմաթիվ հաջողությունների հետ՝ ներառյալ ռազմավարական սպառազինության մասին նոր համաձայնագիրը և Աֆխանստանում ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունների շրջանակում համագործակցությունը: Սակայն նրա պաշտոնավարման ընթացքում հիասթափություններ ևս եղել են, քանի որ Վլադիմիր Պուտինի կրկին նախագահ դառնալուց հետ միասին Ռուսաստանում աճել են հակաամերիկյան տրամադրությունները:
Երեքշաբթի օրը դեսպանը իր հայտարարության մեջ նշել է, որ ինքը կհեռանա Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերից հետո:
Երկար ժամանակ Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր աշխատած Մաքֆոլը հայտնել է, որ կվերադառնա Կալիֆորնիա: Նրա կինը և երկու որդիները տուն են վերդարձել դեռևս անցած տարի:
Tags: ԱՄՆ, Մայքլ Մաքֆոլ, ռուսաստան