Սիրիան քիմիական նյութերը նավերով կուղարկի բաց օվկիանոս

Սիրիան քիմիական նյութերը նավերով կուղարկի բաց օվկիանոսՌուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը Ria Novosti ռուսական պետական լրատվական գործակալությանը հայտնել է, որ այս ամսվա ընթացքում Սիրիան պատրաստվում է երկրից մեծ քանակությամբ թունավոր նյութեր հանել:

Նա նաև նշել է, որ Սիրիան մտադիր է այդ գործընթացը ավարտել մինչև մարտի 1-ը, որը համապատասխանում է Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) հաստատած ժամկետների հետ:

Անցած շաբաթ ՔԶԱԿ-ի ղեկավարը Սիրիային կոչ էր արել արագացնել քիմիական զենքի դուրս հանման և իր տարածքից դուրս դրա ոչնչացման գործընթացը:

Սիրիան քիմիական նյութերը նավերով կուղարկի բաց օվկիանոսՔիմիական նյութերը նավերի վրա կբեռնվեն Սիրիայի Լաթաքիա նավահանգստում և ոչնչացնելու նպատակով կուղարկվեն միջազգային ջրեր:

ՔԶԱԿ-ը խնդիր է դրել Սիրիայի քիմիական նյութերի մեծ մասը ոչնչացնել մինչև մարտի 31-ը, իսկ ամբողջ պաշարները՝ մինչև հունիս:

 Անկախ

Tags: , , ,