Ադրբեջանի արտգործնախարարն անդրադաձել է Սիրիայում կռվող ադրբեջանցիների խնդրին

Ադրբեջան, արտգործնախարար,Սիրիա, ադրբեջանցիներՆիդեռլանդների արտգործնախարարի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն անդրադարձել է Սիրիայում կռվող ադրբեջանցիների խնդրին:
“Ադրբեջանի արտգործնախարարությունը հետևում է Սիրիայում իր քաղաքացիների մահվան մասին հայտարարություններին: Մենք չենք ցանկանում, որ Ադրբեջանի քաղաքացիները մասնակցեն և զոհվեն ռազմական գործողությունների ընթացքում՝ որտեղ էլ որ լինի, այդ թվում՝ Սիրիայում”,- հայտարարել է նա։

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանը Սիրիայից դուրս էր բերել իր քաղաքացիներին հակամարտության սկսվելուց անմիջապես հետո, և այժմ ԱԳՆ-ի մակարդակով պաշտոնական Բաքուն ուսումնասիրում է Սիրիայում շարունակվող մարտական գործողություններին Ադրբեջանի քաղաքացիների մասնակցության հարցը:

Հիշեցնենք, որ ոչ պաշտոնական տվյալների համաձայն`Ադրբեջանի մի քանի տասնյակ քաղաքացիներ են մահացել կամ վիրավորվել Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի արդյունքում: Հայտնի չէ` կռվող կամավորների ընդհանուր թիվը:

 Անկախ

Tags: , ,