Թուրք մարկետոլոգ Էմրահ Յուջելը արտասահմանում բնակվող մասնագետներից ձևավորված իր թիմի հետ միասին Թուրքիան աշխարհին ներկայացնելու հետաքրքիր նախագիծ է մշակել: «Home» նախագիծը Թուրքիան ներկայացնելու է իր բոլոր յուրահատկություններով ու գույներով: 2014 թվականի համար ընտրվել է 30-ից ավելի թեմատիկ պաստառ, որոնց վրա պատկերված են այս երկրին հատուկ վայրեր, երևույթներ, մշակույթային և ավանդույթային առանձնահատկություններ: Մասնավորապես հետաքրքրական են Թուրքիան թեյի տուն, երաժշտության տուն, աշխարհամասերի տուն, առևտրի տուն, Ռումիի տուն, օսմանների տուն պաստառները: Ներկայացված պաստառների թվում ամենազարմանալին Թուրքիան քրիստոնեության տուն պաստառն է:
Այս նախաձեռնության նպատակն է մինչև 2023 թվականը՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100 ամյակը, ապահովել Թուրքիայի տեղը աշխարհում ամենաշատ զբոսաշրջիկ ընդունած երկրների հնգյակում:
