Սիրիայում ահաբեկչական խմբավորումների շարքերում կռվող Ադրբեջանի ևս 3 քաղաքացի զինյալ է սպանվել։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, տեղեկությունը տարածել են մոջահեդների կայքերը։
Ըստ կայքի՝ նրանք եղել են նախագահ Բաշար ալ Ասադի դեմ կռվող ահաբեկչական համարվող “Ալ Նուսրայի ճակատ” խմբավորման կազմում և սպանվել են կառավարական ուժերի կողմից։
Նրանցից երկուսի անունը հայտնի չէ, միայն հաղորդվում է, որ նրանցից մեկի անունն Ուրֆան է։ Վերջինիս եղբայրը սպանվել է Աֆղանստանում՝ մի քանի տարի առաջ։
Նշենք, որ Սիրիայում իրավիճակի սրվելուց հետո Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ մեկնել են այնտեղ և սկսել են կռվել տարբեր ծայրահեղական խմբավորումների շարքերում։
Tags: ադրբեջան, ահաբեկիչ, Սիրիա