Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ երեքշաբթի օրն Ուկրաինայի Վայրի գյուղի մոտակայքում՝ երկաթգծի խաչմերուկում գնացքի և միկրոավտոբուսի բախումից մահացել է 12 և վիրավորվել հինգ մարդ:
Վթարը տեղի է ունեցել Ռուսաստանի սահմանից 25 կմ հարավ ընկած գյուղի մոտակայքում:
Վթարի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հայտնում: Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը վթարի կապակցությամբ հետաքննություն է սկսել:
Tags: Ուկրաինա, վթար