«Apple» ընկերությունը մտադիր է աքսեսուարների արտադրություն սկսել Թուրքիայում: Այս մասին հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Թիմ Քուքը նախագահ Աբդուլահ Գյուլի հետ երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: «Սաբահի» հաղորդմամբ՝ Քուքը նշել է, թե ապրիլ ամսին «Apple»-ը Ստամբուլում կբացի աշխահրի ամենամեծ վաճառքի կենտրոնը: Երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել են նաև փոխադարձ ներդրումների հնարավորությունը երկրի ՏՏ ոլորտի զարգացման մեջ:
