Կինը 416 ժամ է անցկացրել իր ամբողջ մարմինը դաջվածքներով պատելու համար՝ չնայած նա երբեք չի տեսնի դրանք, քանի որ կույր է:
Ֆրեն Ատկինսոնը վերջին երեք տարիներն անց է կացրել իր մարմինը գունավոր թանաքով պատելու վրա՝ որևէ պատկերացում չունենալով, թե ինչ տեսք ունի այն:
Ուելսի Ռիլ քաղաքի բնակչուհին հայտնում է, որ իր ամուսինը և դաջվածքների նկարիչը հանդես են եկել իր աչքերի դերում՝ մանրամասն նկարագրելով դաջվածքները:
Այժմ նա մտածում է, որ ինքը կարող է դառնալ Ուելսի ամենաշատ դաջվածքներ ունեցող կինը և հույս
ունի գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում:
52-ամյա կինը տառապում է աչքի
ժառանգական հիվանդությամբ և իր տեսողությունը սկսել է կորցնել դեռահաս տարիքից: Այժմ նրա տեսողությունը երեքից հինգ տոկոսի է հասնում:
Դաջվածքները հազարավոր ֆունտ են արժեցել, իսկ Ատկինսոնը հայտնում է, որ վերջնական մի քանի շտկող դաջվածքներից բացի, ինքն այլևս դաջվածքներ չի անի:
Tags: Գինեսի ռեկորդ, դաջվածք, ռեկորդ