Մոսկվայում սպանվել է ազգությամբ ադրբեջանցի “օրենքով գող” Չըլդըրը Իլգարը, տեղեկացնում է ադրբեջանական “Հագին” կայքը։
Ճանապարհին Մոսկվայի ոստիկանության աշխատակիցներն ավտոմեքենա են հայտնաբերել, որի դուռը կոտրված է եղել։ Զննության արդյունքում մեքենայի սրահում հայտնաբերվել է քրեական հեղինակության արնաշաղախ մարմինն ու պարկուճներ։
Նախաքննության տեղեկությունների համաձայն՝ տղամարդուն սպանել են խոշոր գողական հավաքի նախաշեմին։
Tags: ադրբեջան, ռուսաստան, սպանություն