Թուրք հայտնի գրող Այշե Քուլինը, մասնակցելով «CNN Türk»-ի եթերում հեռարձակվող Էնվեր Այսևերի «Հակասական հարցեր» հաղորդմանը, խոսել է Հայոց ցեղասպանության մասին՝ հրապարակայնորեն ժխտելով այն: Հաղորավարի այն հարցին, թե արդյոք 1915 թվականին ցեղասպանություն եղել է, Քուլինը հետևյալ պատասխանն է տվել. «Ես հայերին շատ եմ սիրում, սակայն դա տեղահանություն էր, պատերազմի ժամանակ տեղի ունեցած մի դեպք: Պատերազմում կատարվածը դժվար է ցեղասպանություն անվանել: Այնպես չէ, որ հրեաների նման հայերը ոչինչ չէին անում, և մենք սկսեցինք նրանց կոտորել»,-ասել է Քուլինը՝ ակնարկելով, որ հայերին կոտորելու համար հստակ պատճառ է եղել:
