Ադրբեջանը հետաքրքրված է թուրքական “Անկա” անօդաչու թռչող սարքերով

անօդաչու սարքԱդրբեջանի զինված ուժերն ուսումնասիրում են թուրքական “Անկա” անօդաչու թռչող սարքերի տեխնիկական հնարավորությունները, որոնք արտադրում է թուրքական “TAI” ընկերությունը։

 

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Թուրքիայում նախագծի շուրջ աշխատանքները ավարտելուց հետո Ադրբեջանը կգնահատի դրանք և կփորձարկի իր տեղանքային պայմաններում։ Այնուհետև կողմերի միջև կկայանա հանդիպում, որի ընթացքում կքննարկվի սարքերը գնելու հարցը։

 

Ադրբեջանական կողմը հետաքրքրված է նաև “Անկա” անօդաչուների զինված տարբերակի հանդեպ, որի վրա ներկայում աշխատանքներ են իրականացվում։ Անցյալ տարվա դեկտեմբերին Ադրբեջանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը տեղեկացվել էր երկու արդիականացված տարբերակների մասին։

 

Նշենք, որ փետրվարի 5-ին Բաքվում “TAI” ընկերությունն իրականացրել է “Անկա” անօդաչու սարքերի շնորհանդեսը` Ադրբեջանի զինված ուժերին ներկայացնելու համար։

 Անկախ

Tags: , , ,