Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Մուրսիի և նախագահական պալատի դիմաց տեղի ունեցած ցույցի ժամանակ ցուցարարների սպանության 14 մեղադրյալների դատական գործի լսումները հերթական անգամ հետաձգվել է մինչև մարտի 1-ը: «Հաբերլերի» հաղորդմամբ՝ քանի դեռ ապացույցների ուսումնասիրությամբ զբողվող հանձնաժողովը համապատասխան զեկույց չի ներկայացրել դատական նիստը չի կարող լիարժեք անցնել:
