Արգենտինայի բանկային արխիվներում բռնկված հրդեհի հետևանքով 7 մարդ է մահացել

հրդեհ արգենտինայումՉորեքշաբթի օրը Արգենտինայի մայրաքաղաքում բանկի արխիվում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է յոթ և վիրավորվել ինը մարդ:

Հինգ հրշեջներ և երկու քաղաքացիական անձիք մահացել են, երբ այրվող շենքի պատը փլուզվել էր փողոցի մայթին կանգնած մարդկանց վրա:

Ինը մարդ լուրջ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բուենոս Այրեսի անվտանգության նախարար Գիլերմո Մոնտենեգրոն հայտնել է, որ ոչնչացված արխիվները Արգենտինայի բանկային համակարգի վերաբերյալ փաստաթղթեր էին պարունակում:

Հրդեհի պատճառը դեռևս պարզ չէ:

Մոնտենեգրոն նշել է, որ տարածքում գտնվող տեսախցիկների նկարահանությունները կկցվեն դատական հետաքննությանը՝ հրդեհի և փլուզման շարժառիթները պարզելու նպատակով:

Անկախ

 

Tags: , ,