1 դոլար արժողությամբ պիցայի կտորների հայրենիք Նյու Յորքը պաշտոնապես ավելի նորաձև է, քան բարձր նորաձևության և լավագույն պանիրների հայրենիք Փարիզը:
Օսթինում տեղակայված Global Language Monitor տվյալների հետազոտման ընկերությունը, որը համակարգում է բառերի օգտագործման միտումները, այսօր հրապարակել է, որ Նյու Յորքը աշխարհի նորաձևության մայրաքաղաքն է:
Փարիզը նորաձության կենտրոնների ցանկում երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում, մինչ Լոնդոնը և Լոս Անջելեսը հաջորդում են նրան: Ասիան ևս ներկայացված է այդ ցուցակում, որտեղ Շանհայը տասներորդն է, Տոկիոն՝ 11-րդը, Սինգապուրը՝ 19-րդը և Հոնգ Կոնգը` 20-րդը:
Երեք տարի տևած հետազոտության ընթացքում ընկերությունը հետևել էր 250,000 բլոգների, սոցիալական մամուլի ալիքների՝ փնտրելով բարձր նորաձևության, նորաձևության հետ ասոցացվող տերմիններ:
Այնուհետև նրանք ուսումնասիրել են բառերի համատեքստային օգտագործման հաճախականությունը՝ ստեղծելով համաշխարհային նորաձևության քաղաքներին գնահատելու համար անհրաժեշտ տվյալներ:
Նյու Յորքը ավելի շատ է օգտագործվել այնպիսի բառերի հետ, ինչպիսիք են նորաձևություն, նորաձև, լավագույն մոդելավորողներ, առօրյա ոճ բառերի հետ, քան Փարիզը կամ Լոնդոնը: Ամեն դեպքում այն Փարիզին գերազանցում է ընդամենը 0,5 տոկոսով:
Tags: Նյու Յորք, նորաձևության մայրաքաղաք, Փարիզ