Աֆղանստանում օրինականցվել են ընտանեկան բռնությունները՝ համապատասխան օրենքի մեջ փոփոխություններ մտցնելով, այնպես որ որևէ մեկը չկարողանա վկայություն տալ իր բարեկամի դեմ:
Օրենսդրությունը կթույլատրի տղամարդկանց բռնի ուժ կիրառել իրենց կանանց, երեխաների և քույրերի նկատմամբ՝ չվախենալով պատժվելուց:
Այն կարգելի մեղադրյալի բարեկամներին վկայություն տալ նրա դեմ:
Խորհրդարանը արդեն ընդունել է այդ օրենքը, սակայն այն ուժի մեջ կմտնի միայն նախագահ Համիդ Քարազայի պաշտոնապես ստորագրումից հետո:
Աֆղանստանում Կանանց դեմ բռնության վերացման օրենքը ընդունվել է 2009թ-ի օգոստոսին:
Օրենքով քրեականցվում են երեխաների ամուսնությունները, վեճերը հարթելու նպատակով կանանց առքն ու վաճառքը, ինչպես նաև կանանց նկատմամբ այլ բռնություններ:
Այժմ նախագահ Քարազային պետք է որոշի օրենքը ուժի մեջ կմտնի, թե ոչ:
Tags: Աֆղանստան, նտանեկան բռնություններ