Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը փետրվարի 7-ին կմեկնի Ռուսաստան: Կառավարության մամլո ծառայության հաղորդմամբ՝ Էրդողանը Սոչիում կմասնակցի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը, ինչպես նաև կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սպասվում է, որ Էրդողանը հանդիպումներ կունենա նաև մի շարք պետությունների առաջնորդների հետ:
