Գոռ Վարդանյանի հայտարարությունը. Նպատակ ունի սեւացնել իմ անունը

գոռ վարդանյան«Դուքֆենդո» արեւելյան մարտարվեստի ֆեդերացիայում կատարված խուզարկության եւ հայտնաբերված զենքի վերաբերյալ հայտարարություն է տարածել ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը,այս մասին հաղորդում է NEWS.am-ը::

Նրա ասվում է

«Վերջին օրերին լրատվամիջոցներով տարածված տեղեկությունների վերաբերյալ ցանկանում եմ հասարակությանը հայտնել հետեւյալը:

Իսրայել Սարգսյանը աշխատել է ՀՀ Դուքենդո ֆեդերացիայում որպես անվտանգության բաժնի ղեկավար: 2013թ-ի դեկտեմբերի վերջին Ի. Սարգսյանի լիազորությունները դադարեցվել են՝ Երեւան քաղաքում մի շարք խաղատներ փակվելու պատճառով, եւ կրճատվել են որոշակի քանակությամբ աշխատողներ:

Պահպանելով անմեղության կանխավարկածը ողջունում եմ ՀՀ Ոստիկանությանը, այդքան արդյունավետ եւ օպերատիվ հանցագործություն կատարելու մեջ կասկածյալներին հայտնաբերելու եւ ձերբակալելու համար:

Ես՝ ինքս, նախկին իրավապահ համակարգի սպա եմ, հոգով եւ գործունեությամբ դեմ հանցագործություններին եւ բնավ նշանակություն չունի, թե հանցագործություն կատարողը կլինի ֆեդերացիայի նախկին անդամ, գործող ոստիկան, դատավոր, թե մարզպետ: Օրենքի առաջ բոլորն են հավասար:

Միջազգային Դուքենդո ֆեդերացիան ՀՀ-ում եւ արտերկրում ունի 150-ից ավելի դպրոցներ, 200-ից ավելի սեւ գոտու որակավորում ստացած մարզիչներ եւ 8000-ից ավելի մարզիկներ: Ես իմ քսանամյա գործունեությամբ ապացուցել եմ, որ մշտապես զբաղվել եմ մատաղ սերնդի դաստիարակությամբ՝ քարոզելով հայրենասիրություն եւ պետականամետ մտածելակերպ: Այսօր կապելով ինձ եւ իմ ղեկավարած ֆեդերացիան քրեական ինչ-որ հանցագործության հետ, ենթադրում եմ՝ նպատակ ունի սեւացնել իմ անունը եւ ազդել իմ վարկանիշի վրա, որը, ցավոք սրտի, հանգիստ չի տալիս որոշ չկայացած գործիչների:

Ֆեդերացիայում հայտնաբերված պիռատեխնիկական բաղադրիչները ձեռք են բերվել օրինական ճանապարհով, փաստաթղթային ձեւակերպմամբ, ուժային կառույցներից՝ ֆիլմերի մեջ նկարահանելու նպատակով:

Ես վստահում եմ մեր իրավապահ համակարգին` անաչառ, օբյեկտիվ քննություն վարելու եւ բոլոր հարցերին արդար պատասխաններ գտնելու գործում: Մոտակա օրերին հանդես կգամ ավելի ընդգրկուն պարզաբանումներով»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին ոստիկանության կողմից ձերբակալվել է Իսրայել Սարգսյանը, ով այդ ֆեդերացիայի անդամ է եղել: Նա ձերբակալվել էր քրեական հեղինակություն Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով:

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին, անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել է 41-ամյա Արթուր Սաֆարյանի վրա (Նա հայտնի քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբայրն է-խմբ): Նրան հրազենային վնասվածքով, արդեն մահացած վիճակում տեղափոխել էին թիվ 3 հիվանդանոց: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

Tags: ,