Գողին գտել են իր պատանդի այտը համբուրելու արդյունքում թողած ԴՆԹ-ի հետքերով

france-kiss-thiefՈսկերչական խանութի կողոպտիչը, որը համբուրել էր իր կապկպված պատանդի այտը, գտնվել է իր թողած ԴՆԹ հետքերի միջոցով:

Փարիզում 20-ամյա գողը հետևել էր ոսկերչական խանութի սեփականատեր 56-ամյա կնոջը և մտել նրա տուն:

Այնուհետև կնոջը կապել էր աթոռին և ինչ-որ հեղուկ լցրել նրա գլխին՝ հայտնելով, որ դա բենզին է և կայրի նրան, եթե կինը չօգնի կողոպտել իր սեփական ոսկերչական խանութը:

Այնուհետև գողերը մտել էին խանութ և թանկարժեք զարդեր ու գումար գողացել, իսկ նրանցից մեկը չորս ժամ շարունակ մնացել կնոջ մոտ: Սակայն, նախքան կնոջը ազատ արձակելը, նա մեծ սխալ էր գործել՝ համբուրելով նրա այտը:

Կինը ազատ արձակվելուց հետո զանգահարել էր ոստիկանություն և ամեն ինչ պատմել՝ ներառյալ համբույրի մասին:

Ոստիկանները ԴՆԹ հետազոտությունից ստացված տվյալներով տղամարդուն գտել էին Ֆրանսիայի հարավում:

Տղամարդը հայտնել էր, որ ինքը պարզապես հսկել է կնոջը և նրան համբուրել է, որպեսզի հանգստացնի նրան: Այժմ նա գտնվում է վերահսկողության տակ, մինչ ոստիկանները փնտրում են նրա մեղսակիցներին:

 Անկախ

Tags: , , ,