Կալիֆոռնիայի նահանգի Իրվայն քաղաքի բնակչուհին ուրվական-երեխա է լույս աշխարհ բերել: Այդպես սովորաբար անվանում են այն երեխաներին, որոնք ծնվում են գործնականում, գրեթե առանց արյան, ինչից մաշկը մահացու-գունատ է լինում: Բժիշկները չեն կարողանում բացատրել այդ երևույթի պատճառը: Բարեբախտաբար, երեխային հնարավոր է եղել փրկել:
Փոքրիկ Հոուփ Խուարեսի ծնողներն ու մանկաբարձները չեն կարողանում ուշքի գալ.երեխան ծնվել է բացարձակ ճերմակ: Երեխայի հայրն ասել է, որ ինքը մտածել է` ինչ որ բան երեխայի հետ այն չէ: Բժիշկները փորձել են արյուն վերցնել, սակայն հազիվ մի կաթիլ են կարողացել հավաքել, այն էլ մի կերպ քամել են տոտիկից: Բժիշկներն ասում են, որ երեխայի մարմինն արյունազրկվել էր նրա ծննդից ժամեր առաջ: Նրանք անհետաձգելի կեսարյան հատում են արել ու արյուն փոխպատվաստել փոքրիկին: Մայրը պատմել է, որ ծննդաբերությունից 3 շաբաթ առաջ զգացել է, որ նախկինում ակտիվ երեխան դադարել է արգանդում խաղալ:
Եթե չլիներ մոր զգոնությունը, երեխան մեռած կծնվեր: Թե ինչ հետևանք կարող է ունենալ արյան փոխպատվաստումը երեխայի զարգացման վրա` չեն հայտնում:
Սա առաջին դեպքը չէ, որ երեխան թափանցիկ սպիտակ մաշկով է լույս աշխարհ գալիս; 2012-ին բժիշկներին հաջողվեց Մեծ Բրիտանիայում փրկել փոքրիկ “Սպիտակաձյունիկին”:
