Եգիպտոսի պաշտպանության նախարարն ու երկրի առաջին փոխվարչապետ Աբդել Ֆատահ աս-Սիսին տեղեկացրել է նախագահի պաշտոնում առաջադրվելու իր որոշման մասին: Նա ասել է, որ դա անում է ժողովրդի խնդրանքով: ԵԱՀ-ի զինված ուժերի գերագույն խորհուրդը Սիսիի մտադրությունը հավանության է արժանացրել:
Ավելի վաղ քաղաքական գործիչը հերքում էր իշխանության ձգտելու վերաբերյալ շշուկները: Եգիպտոսը 60 տարի կառավարել են զինվորականները, այնպես որ Մուրսիի վարչակարգի տապալումից ու իսլամիստներին իշխանությունից հեռացնելուց հետո բոլորի համար ամենահավանական տարբերակը մնում էր, որ երկիրը կղեկավարի պաշտպանության նախարարը:
Tags: Եգիպտոս, նախագահի թեկնածու