Դասական երաժշտության հեղինակ, ճապոնացի կոմպոզիտոր Մամորու Սամուրագոչին, որը խլացել է 35 տարեկանում, հասարակության առջև ներողություն է խնդրել ու խոստովանել , որ իր ամենահայտնի ստեղծագործությունները ինքը չի հորինել:
Վերջին 20 տարում նա օգտվել է երաժշտական “նեգրի” ծառայություններից: Նա խոստովանություն արել է հենց այդ երաժշտի ճնշման ներքո, որը սպառնացել է բացահայտել կեղծիքը:
Իսկական հեղինակը` Տակաշի Նիիգակին հանդես է եկել հեռուստատեսությամբ ու հայտարարել, որ Սամուրագոչիի համար պարգևավճարի դիմաց աշխատում է արդեն 18 տարի:
Սամուրագոչին համարվում է “Հիրոսիմա” սիմֆոնիայի հեղինակը, որը Ճապոնիայում անվանել են “հույսի սիմֆոնիա” : Այն 180 000 CD տպաքանակով է վաճառվել` ժամանակակից երաժշտության համար իսկական ռեկորդ:
“Սիմֆոնիագեյթի” ուղեկցությամբ է Սոչիի օլիմպիադայում հանդես գալու գեղասահորդ Դայսուկե Տակահաշին :Այդ ստեղծագործությունը նույնպես վերագրվում է Սամուրագոչիին: Գեղասահորդը համացանցում գրել է, որ ոչինչ չգիտի այդ մեքենայությունների մասին ու մտադիր չէ օլիմպիական խաղերում փոխել իր ծրագիրը:
Tags: կեղծիք, կոմպոզիտոր, ճապոնիա