Ուլյանովսկի կրթության նախարարի դիմումում սխալներ են գտել

pic_8e6860865871c544634e695a5fa2d88aԿառավարության փոխնախագահի ու Ուլյանովսկի  մարզի կրթության նախարար Եկատերինա Ուբայի` Գիտության փառատոնի բացման առթիվ գրված ողջույնի խոսքում բազմաթիվ սխալներ են գտել:

Փառատոնի կայքում հրապարակված կարճ դիմումում հայտնաբերվել են կետադրական, ոճաբանական սխալներ ու հոլովների սխալ կիրառություն: Հետո այն   համացանցում դարձել է անհասանելի, սակայն պահպանվել է Google-ի “պահեստում”:

Նախարար Ուբան 1990-ին ավարտել է Ուլյանովսկի մանկավարժական ինստիտուտը, ապա մի քանի տարի ռուսաց լեզու ու գրականություն է դասավանդել դպրոցում, իսկ 2005-ին բանասիրական գիտությունների թեկնածու  դարձել: 2013-ին, արդեն նախարար Ուբան հայտարարել էր, որ անձամբ կստուգի “Տոտալ թելադրության” մասնակիցների աշխատանքը:

Սա առաջին դեպքը չէ, որ ռուս պաշտոնյաների պաշտոնական տեքստերում բազմաթիվ սխալներ են հայտնաբերվում: 2013-ին ՌԼԴԿ կուսակցությունից Պետդումայի պատգամավորներն առաջարկել են  աշխատանքային միգրանտներին ստիպել աշխատանքի ժամանակ խոսել ռուսերեն: Իրենց  նախագծում  նրանք բազմաթիվ սխալներ են թույլ տվել: Հետո թույլ տված  սխալներն անվանել են տեխնիկական վրիպակներ:

Անկախ

Tags: , ,