Ադրբեջանը Սոչիի օլիմպիական խաղերում ներկայացնող մարզիկները չգիտեն ադրբեջանական դրոշի գույների հերթականությունը

1 (3)Սոցիալական կայքերում լուսանկար է տարածվել, որտեղ Սոչիի օլիմպիական խաղերում Ադրբեջանը ներկայացնող մարզիկներից մեկն իր ձեռքում բռնել է ցուցանակ, որի վրա փակցված ադրբեջանական դրոշը սխալ հերթականությամբ է, հաղորդում է ադրբեջանական “Հագին” կայքը:

Սոչիում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Քենուլ Նուրուլաևը, մեկնաբանելով այս միջադեպը, ասել է. “Դա շատ տհաճ միջադեպ է: Քանի որ մենք զբաղված էինք Ադրբեջանի դրոշր բարձրացնելու արարողությամբ, ես չեմ հասցրել ուշադրություն դարձնել դրան: Չնայած մեր օլիմպիական մարզիկները արտասահմանցիներ են, նրանք շատ լավ գիտեն դրոշի գույների հերթականությունը: Հավանաբար կամավորները եռագույնը սխալ են ամրացրել դրոշակաձողին, իսկ մեր մարզիկներն ուշադրություն չեն դարձրել դրան”:

Նշենք, որ Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին Ադրբեջանը կներկայացնի 4 մարզիկ՝ գեղասահորդներ Յուլիա Զլոբինան և Ալեքսեյ Սիտնիկովը (Ռուսաստան), լեռնադահուկորդներ Գայա Բասանի Անտիվարին (Իտալիա) և Պատրիկ Բրահները (Ավստրիա):

Ադրբեջանական կայքը հետևյալ կերպ է մեկնաբանել հայտարարությունը. “Դե, իհարկե, արտասահմանցիները “փայլուն” գիտեն ադրբեջանական դրոշի գույների հաջորդականությունը: Օրինակ՝ գեղասահորդները կայքերից մեկին տված հարցազրույցի ժամանակ խոստովանել են, որ ընդամենը մի քանի անգամ են եղել Ադրբեջանում: Որտեղի՞ց նրանք իմանան գույների հերթականությունը: Սակայն ո՞ւր էին կազմակերպիչները, որոնք պետք է վերահսկեին նման իրավիճակները և տեղում շտկեին”:

Tags: , ,