ԱՄՆ-ը զգուշացրել է Ռուսաստան մեկնող ավիաուղիներին ուշադիր լինել ատամի մածուկի տարաներով ռումբերի նկատմամբ

Սոչի, օլիմպիական ճամփորդությունԱՄՆ-ի Ազգային անվտանգության դեպարտամենտը զգուշացրել է Օլիմպիական խաղերի նպատակով Ռուսաստան չվերթներ իրականացնող Միացյալ Նահանգների և օտարերկրյա ավիաուղիներին ուշադիր լինել ատամի մածուկի տարաների նկատմամբ: Ըստ որոշ տեղեկությունների՝ դրանք հնարավոր է պարունակեն այնպիսի տարրեր, որոնց միջոցով ինքնաթիռի վրա ռումբ պատրաստեն:

Դաշնային իրավապահ մարմինները հայտնում են, որ սպառնալիքը ուղղված չէ Միացյալ Նահանգներ մուտք գործող ինքնաթիռներին, այլ միայն Ռուսաստանի հետ կապ ունեցող չվերթերին: Այս մասին տեղեկացրել են նաև Ռուսաստանի կառավարությանը:

Ռուսաստանի Սոչի քաղաքում, որտեղ Օլիմպիական խաղերը կսկսվեն ուրբաթ օրը, ամիսներ շարունակ մեծ ուշադրություն է դարձվում անվտանգությանը, քանի որ տարածաշրջանի իսլամիստ գրոհայինները սպառնացել են խաղերի անվտանգությանը: Անցած ամիս Ռուսաստանի իշխանությունները Սոչի մեկնող ինքնաթիռներում արգելել են որևէ տեսակի հեղուկ տեղափոխել:

 Անկախ

Tags: , , , ,