Ադրբեջանցի և թուրք կամավորները պատրաստակամություն են հայտնել կռվելու Հայաստանի դեմ

azer (1)  Ադրբեջանական «Թրենդի» հաղորդմամբ՝ վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին առաջացած լարվածության հետևանքով տասնյակ կամավորներ դիմել են երկրի զինված ուժեր՝ ցանկություն հայտնելով պատերազմել Հայաստանի դեմ ադրբեջանական բանակի կազմում: Դիմորդների թվում եղել են զինծառայություն անցած, բարձրագույն կրթություն ստացած անձինք, ինչպես նաև 18 տարեկանը չլրացած և տարեց տղամարդիկ: Դիմումների մեջ նրանք պատրաստակամություն են հայտնել պատերազմի դեպքում մասնակցելու ռազմական գործողություններին:

Հայտնի է, որ կամավորների թվում կան նաև արտասահմանցիներ, մասնավորապես Թուրքիայի քաղաքացիներ: Բոլոր դիմորդներին շնորհակալություն է հայտնվել և նշվել է, որ «Ադրբեջանն առայժմ օգնության կարիք չունի»:

Անկախ

Tags: , ,