Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը փորձաշրջան է անցնում չեխական «Պրիբրամ» ակումբում: Ազատ խաղացողի կարգավիճակ ունեցող հայ ֆուտբոլիստը արդեն փորձաշրջան է անցել ղազախական «Ակտոբե» և «Իրտիշ» թիմերում, սակայն ապարդյուն:
24-ամյա ֆուտբոլիստը «Պրիբրամի» կազմում երկրորդ ստուգողական խաղին է մասնակցել:
Թուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Պրիբրամը» 2:0 հաշվով հաղթել է չեխական «Սպարտային»: Հայրապետյանը թիմի մեկնարկային կազմում է եղել և փոխարինվել է 56-րդ րոպեին:
«Պրիբրամը» Չեխիայի առաջնությունում 14-րդ տեղում է:
