Մեծամորի ատոմակայանի աշխատակիցները ևս միացել են «Դեմ եմ» շարժման նախաձեռնած իրավունքների նվաճման երթին: Աշխատակիցների խոսքով` իրենց ևս ստիպում են վճարել 5 տոկոս պարտադիր կենսաթոշակային վճար:
«Այս կառավարությունը «Animal Planet» նայող կառավարություն է։ Նայում են առյուծների որսը։ Միգուցե ժամանակն է, որ մե՞նք էլ նայենք «Animal Planet»,- հայտարարեցին երթին միացած աշխատակիցները, մյուսներն էլ ոգևորված բացականչություններով սկսեցին սուլել։
Երթի մասնակիցներին միացել են տարբեր ընկերությունների աշխատակիցներ, որոնք պարզել են, որ չնայած Սահմանադրական դատարանը ժամանակավորապես հետաձգել է պարտադիր կուտակային վճարումներ չկատարած քաղաքացիների համար նախատեսված տուգանքները, բայց գործատուներն առանց իրենց կարծիքը հաշվի առնելու արդեն պահումներ են կատարել աշխատավարձերից։ Երթի մասնակիցները անցորդներին թռուցիկներ են բաժանում և կոչ անում միանալ երթին: Նրանք իրազեկող թռուցիկներ են փակցնում նաև մեքենաների վրա։
Tags: աշխատակիցներ, երթ, Մեծամորի ատոմակայան