Թուրքիայում Այշե Քուլինի դեմ ստորագրահավաք է սկսվել

այշե քուլին Ինչպես արդեն Անկախը հաղորդել է, թուրք հայտնի գրող Այշե Քուլինը, մասնակցելով «CNN Türk»-ի եթերում հեռարձակվող  Էնվեր Այսևերի «Հակասական հարցեր» հաղորդմանը, խոսել էր Հայոց ցեղասպանության մասին՝ նշելով, որ թուրքերը հայերին առանց պատճառի չեն կոտորել: Ահա այս հայտարարությունը թուրք մտավորականության շրջանում զայրույթ է առաջացրել՝ դառնալով լայն քննարկման առարկա: Մի խումբ հասարակական գործիչների նախաձեռնությամբ www.change.org կայքում ստորագարհավաք է սկսվել Այշե Քուլինի դեմ: Հանրությանը կոչ է արվում բոյկոտել գրողին, չգնել և չկարդալ նրա գրքերը: «Ցավալի է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ գրողից նման անհարգալից խոսքեր են հնչում: Գրող Այշե Քուլինը իր հարցազրույցում շատ հանգիստ կերպով նշելով, թե «մենք հայերին առանց պատճառի չենք կոտորել», փաստորեն ընդգծում է, որ այս արարքը արդարացված է: Մենք նրանից ներողություն չենք ակնկալում, սակայն խստորեն դատապարտում ենք նրա խոսքերը և բոյկոտում նրա գրքերը՝ կոչ անելով բոլոր ողջամիտ մարդկանց չկարդալ նրա գրքերը»,-ասված է կոչում:

Ստորագրահավաքին մասնակցելու համար այցելեք հետևյալ էջ՝ http://www.change.org/petitions/everest-yay%C4%B1nlar%C4%B1-ay%C5%9Fe-kulin-in-utanmas%C4%B1n%C4%B1-istiyoruz#share

Անկախ

Tags: , ,