Անհատույց արյունատվության ակցիա՝ կազմակերպված Արյունաբանական կենտրոնի կողմից ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը

ԱՄՆ դեսպան«Սիրտ ունես, կյանք փրկիր» կարգախոսի ներքո ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը Արյունաբանական կենտրոնի կողմից կազմակերպվել էր անհատույց արյունատվության ակցիա: Ակցիային մասնակցեցին և իրենց շնորհավորական խոսքերն հղեցին դեսպան Հեֆերնը, ՀՀ Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը և Արյունաբանական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանը:

արյունատվություն«Արյունատվությունը Միացյալ Նահանգներում շատ ընդունված է, – ասաց դեսպանը, – մենք հպարտ ենք համագործակցել Արյունաբանական կենտրոնի հետ, որպեսզի հայկական կազմակերպություններն ու ձեռնարկությունները նույնպես մասնակից դառնան կյանք պարգևելու նախաձեռնություններին»:

Անհատույց արյունատվությունը Հայաստանում դեռևս լայն տարածում չունի: Արյան դոնորների կազմում անհատույց դոնորները կազմում են միայն 4%, դոնորական արյան պահանջարկի 51%-ը լրացվում է հիվանդի հարազատների արյունատվության միջոցով, իսկ 45%-ը փոխհատուցվող /վճարովի/ դոնորներից հավաքագրված արյան միջոցով:

ԱՄՆ դեսպան«Մինչև 1960-ական թվականները այսպես էր նաև Միացյալ Նահանգներում, – ասաց ԱՄՆ դեսպանության բժիշկ Էլեն Դեմփսին, – սակայն ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ արյան դիմաց վճարելը միջոցների խելամիտ ծախսում չէ, և սկսվեց կամավոր արյունատվության պրակտիկան, որի շնորհիվ ավելի շատ միջոցներ հնարավոր եղավ ուղղել հետազոտական, ախտորոշիչ աշխատանքներին ու հիվանդների բուժմանը»:

Հայաստանում արյունատվության ներկայիս համակարգի ներքո արյան փոխներարկման անհրաժեշտության դեպքում նախ դիմում են հիվանդի հարազատներին, և եթե նրանք ինչ-ինչ պատճառներով ի վիճակի չեն արյուն հանձնել, ապա դիմում են նախկինում արյան դոնոր հանդիսացած մարդկանց: Այս դոնորները հանձնած արյան դիմաց փոխհատուցվում են:

Անկախ

Tags: , , , ,