Պարզվել է, որ մարդու տաղանդը կարելի է որոշել նրա աչքերի գույնով: Լուիսվիլ համալսարանի գիտնականներ գտնում են, որ մարդու կարողությունները կարելի է որոշել առանց դժվար թեստերի և խորամանկ հարցումների: Հարկ է միայն նայել նրա աչքերի գույնին, այս մասին տեղեկանում ենք life.panorama.am-ից:
Գիտնականները վստահ են, որ կապուտաչյա մարդիկ տաղանդավոր են ամեն բնագավառում: Նրանք գտնում են, որ աչքերի կապույտ գույնը խոսում է մարդու բարձր ինտելեկտուալ կարողության և ռազմավարական բարձր մտածելակերպ ունենալու մասին:
Այս հետազոտությանը մասնակցել է մի քանի հազար մարդ: Հարցումները ցույց են տվել, որ կապուտաչյա մարդիկ հաջողակ են, հաջողությամբ իրականացրել են իրենց պլանները և հասել են մեծ բարձունքների: Մուգ աչքերի գույն ունեցող մարդիկ այդքան էլ գոհ չէին իրենց կարիերայից և ճակատագրից:
Բացի այդ, կապուտաչյա տղամարդիկ և կանայք ավելի լավ են սովորում և յուրացնում բարդ մասնագիտություններ: Կապուտաչյաները մեծ հաջողությունների են հասնում նաև սպորտի բնագավառում:
Tags: ինտելեկտ, կապույտ աչքեր