Ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերի մայրաքաղաք Սոչիի օլիմպիական ավանում այսօր բարձրացվեց Հայաստանի դրոշը:
Արարողությանը մասնակցում էր ՄՕԿ-ի և խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչ , սպորտային մարմնամարզությունից օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն Ալեքսեյ Նեմովը: Նա ողջունեց Հայաստանի պատվիրակներին և հաջողություն մաղթեց մեկնարկներում:
Հայաստանի պատվիրակության Հայաստանի օլիմպիական պատվիրակության գլխավոր հանձնակատար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հավաստիացրեց որ մեր մարզիկները հավատարիմ կմնան օլիմպիական գաղափարներին և ազնիվ մրցակցություն կծավալեն մրցասպարեզներում:
Իսկ խաղերի մեկնարկն ա8դեն տրված է: Ընթացքում են սնոուբորդի եւ գեղասահքի նախնական փուլի մրցումները:
Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 7-ին: Այն կսկսվի 20:14-ին:
Փակման արարողությունը կկայանա փետրվարի 23-ին:
Tags: Հայաստանի դրոշ, ձնեռային 22-րդ օլիմպիական խաղեր, Սոչի

