Նոբելյան խաղաղության մրցանակակիր Իսրայելի 90-ամյա նախագահը դարձել է Գինեսի ռեկորդակիր:
Գինեսի գրասենյակի պաշտոնյան հայտնել է, որ նախագահ Շիմոն Պերեսը ռեկորդակիր է դարձել հինգշաբթի օրը քաղաքագիտության աշխարահում ամենամեծ, առցանց դասը վարելու համար:
Պաշտոնյան հայտնել է, որ Գինեսին դուր է եկել նման ռեկորդ հանձնելու գաղափարը, քանի որ այն իր մեջ ներառում է քաղաքագիտությունը, տեխնոլոգիան և այն ուսուցչին, որը այդ երկրում է դրա ստեղծումից մինչ օրս:
Պերեսը կապվել էր ամբողջ երկրի 9,000 ուսանողների հետ: Նա դասը վարել էր Նեթանիա քաղաքում գտնվող Cisco Systems ընկերությունից:
Չնայած իր տարիքին՝ Պերեսը զբաղված առօրյա գրաֆիկ ունի: Ամեն դեպքում նա հետ չի մնացել նորագույն տեխնոլոգիաներից՝ աջակցելով բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությանը:
Tags: Գինեսի ռեկորդակիր, Իսրայել, Շիմոն Պերես