Անսպասելի ու վտանգավոր գտածոյի պատճառով, Հոնկոնգի կենտրոնում շենքի կառուցման վայրում դադարեցվել են շինարարական աշխատանքները: “Կոսմո” և “Կոսմոպոլիտան” հյուրանոցների միջև հողային աշխատանքների ընթացքում Երկրորդ աշխարհամարտերի ժամանակներից մնացած ավիառումբ է հայտնաբերվել:
Մասնագետների կարծիքով, ամերիկյան արտադրության արկը պարունակում է 450 կգ պայթուցիչ ու քաղաքի վրա է գցվել այն ժամանակաշրջանում, երբ Հոնկոնգը գտնվում էր ճապոնական օկուպացիայի տակ` 1941-1945 թթ:
Ներկայում ռումբն արդեն վնասազերծվել է: Ընդ որում, նման մարտալիցք պայթեցման մեթոդով վնասազերծել սակրավորները չեն համարձակվել: Գիշերվա ընթացքում այն մեկուսացվել է տեղում:
Վնասազերծման օպերացիայի ժամանակ ոստիկանությունը փակել է մի քանի փողոց ու հարակից շենքերից և հյուրանոցներից տարհանել ավելի քան 2000մարդու:
Tags: Հոնկոնգ, ռումբ