Հռոմի պապին իր պատկերով շոկոլադե արձան են նվիրել

2524008 (1)Հռոմի պապ Ֆրանցիսկոսի պատկերների ցանկն աճում է.մոմե տիկնիկ` Իտալիայի  մայրաքաղաքի թանգարանում, մանրապատկեր Սբ Պողոս առաքյալի տաճարում: Այս անգամ էլ, ինչպես հայտնել է վատիկանյան Osservatore Romano թերթը,  հրուշակեղենի միջազգային կոնցեռնը նրան բնական չափերով շոկոլադե կրկնակ է նվիրել:

Այն պատրաստված է Գվատեմալայի Աթիթլան լճի մոտից հավաքված կակաոյից ու նվիրվել է Պապին`Սբ Պետրոսի  հրապարակում կոլեկտիվ ունկնդրության ժամանակ: Դրանից բացի, հրուշակեղենի միավորումը Ֆրանցիսկոսի տնօրինությանն է հանձնել մեկուկես տոննա շոկոլադ: Պապն արդեն հայտարարել է, որ այդ բարիքը մտադիր է բաժանել Հռոմի անօթևաններին:

2523960Սովորաբար, Պապ Ֆրանցիսկոսը իրեն հանձնված նվերները բարեգործական նպատակների է ծառայեցնում, օրինակ` բայկերները նրան Harley-Davidson մոտոցիկլ էին նվիրել, որը  նա Caritas Roma բարեգործական կազմակերպությանը նվիրեց: Հինգշաբթի այն Փարիզի Bonhams աճուրդում վաճառվեց 241,5 հազար եվրոյով, ընդ որում, աճուրդի կազմակերպիչներն ակնկալում էին դրա դիմաց ստանալ 12-15 հազար եվրո: Պապը երբեք այն չի վարել, սակայն վառելիքի բաքի վրա իր ստորագրությունն է թողել:

Վաճառքից ստացված հասույթը ծառայելու է  անօթևանների Don Luigi Di Liegro հանրակացարանի ճաշարանը վերակառուցելու նպատակին:

Անկախ

Tags: , ,