Թուրքական իշխանություններն երկրից արտաքսել են ադրբեջանցի լրագրող Մահիր Զեյնալովին, որն աշխատում էր թուրքական “Today’s Zaman” թերթում` վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և կառավարությանը քննադատող նյութեր հրապարակելու համար, տեղեկացնում է ադրբեջանական “Հագին” կայքը։
Հաղորդվում է, որ Զեյնալովը հոդվածներ է գրել, որոնցում թուրքական իշխանությանը մեղադրել է “Ալ Քաիդայի” հետ կապեր ունենալու համար։ Թուրքիայի ներքին գործերի նախարարության որոշմամբ՝ ադրբեջանցի լրագրողին արգելել են մուտք գործել երկիր։
Tags: ադրբեջան, Թայիփ Էրդողան, թուրքիա, լրագրող