Մարզասերներին տեղյակ ենք պահել, որ Արցախի ֆուտբոլի հավաքականն իր կարողությունները դրսևորելու հնարավորություն է ստացել և մասնակցելու է Շվեդիայում 2014-ի հունիսի 1-8-ը առաջին անգամ անցկացվելիք չճանաչված պետությունների աշխարհի գավաթի խաղարկությանը:
Մեր թիմի մրցակիցներն են` Աբխազիայի, Քուրդիստանի, Զանզիբարի (Տանզանիա), Միացյալ Դարֆուրի (Սուդան), Թամիլ Իլամի (Շրի Լանկա), Պադանիայի (Իտալիա), Սապմիի (Լապլանդիա՝ Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի հյուսիսային տարածքներ), Ակվիտանիայի (Ֆրանսիա), Քվեբեկի (Կանադա), Էլան Վանինի (Մեն կղզի) հավաքականները:
Եվ ահա, ադրբեջանցիները փորձում են խանգարել Արցախի ներկայացուցիչներին, որպեսզի նրանք չմասնակցեն:
Այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիան բողոք է ուղարկել Չճանաչված պետությունների ֆուտբոլի միությանը:
Բողոքում նշված է, որ ԼՂՀ տարածքը բռնագրավել է Հայաստանը:
Բողոք է ներկայացվել նաև Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիային և Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային:
Tags: Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիա, Արցախի ֆուտբոլի հավաքական, Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիա, Չճանաչված պետությունների ֆուտբոլի միություն, ՖԻՖԱ