Եթե մայրական մահացությունը 2008-2010-ին 100 000 ծնունդի դիմաց կազմել է 23.2%, ապա 2011-2013-ին այդ ցուցանիշը նվազել է 17%-ով: Մանկական մահացության տարեկան ցուցանիշը, վերջին երեք տարիների ընթացքում նվազել է 16%-ով: Մանկական մահացության ցուցանիշի նվազումը ուղեկցվել է ինչպես հիվանդանոցային մահացության, այնպես էլ տնային մահացության ցուցանիշների կրճատմամբ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան վարչության պետ Կարինե Սարբեկյանը:
«Վերջին տարիներին մեր հանրապետությունում արձանագրվել է մանկական և մայրական մահացուցությունների ցուցանիշի շարունակական նվազում: 2013-ին գրանցվել են ամենանվազագույն ցուցանիշները, որ երբևէ ունեցել ենք: Այս ցուցանիշները նախարարության կողմից շարունակական ծրագրերի իրականացման արդյունքում են գրանցվել: Ներկայումս բնածին արատների վաղ հայտնաբերմանն ուղղված նորածնային 5 սկրինինգ ծրագրեր են իրականցվում ` բյուջետային միջոցների և միջազգային կազմակերպությունների շնորհիվ: Սկրինինգի շնորհիվ վաղ հայտնաբերված հիվանդությունների բուժման արդյունավերտությունը մի քանի անգամ ավել, իսկ ծախսատարությունը մի քանի անգամ պակաս է նույն հիվանդության ուշ հայտնաբերման դեպքում»,-ասաց Կարինե Սարիբեկյանը:
Tags: Կարինե Սարիբեկյան, մայրական մահացություն, մանկական մահացություն