Այսօր ժամը 20:14-ին Սոչիում կսկսվի ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերի բացումը:
Մի շարք մրցաձևերում արդեն անցկացվում են նախնական փուլի մեկնարկները:
Մենասահորդների մրցաշարում օլիմպիական խաղերի չեմպիոն և կրկնակի արծաթե մեդալակիր, ռուսաստանցի Եվգենի Պլյուշչենկոն փայլուն կատարեց կարճ ծրագիրը և անձնական ռեկորդ սահմանեց: Նա վաստակեց 91,39 միավոր:
«Շատ գոհ եմ մրցելույթիցս՝ սահքից, ցատկերից, հույզերից: Մրցումների առաջին օրը ինձ համար հաջող ստացվեց: Նույնը ցանկանում եմ Ռուսաստանի օլիմպիական հավաքականին»,- անկեղծացել է Պլյուշչենկոն:
Tags: Եվգենի Պլյուշչենկո, Ձմեռային օլիմպիական խաղեր, սպորտ