ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը գազի հետ կապված քննարկումների ժամանակ առավել ընդունելի է համարել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի մոտեցումները. «Արամը որպես քաղաքական գործիչ մի քանի հարկ ձեր ասած անձից (խոսքը վերաբերում է Լևոն Զուրաբյանին) շատ ավելի բարձր է իր ծառայություններով և այն ժամանակ էլ, այսօր էլ խոսում է այն մասին, ինչին հավատում է: Մյուսները փորձում են շահարկումների դաշտ մտնել և ինչ որ դիվիդենտներ շահել: Արամի խոսքն ինձ համար, իհարկե, ընդունելի չէ, բայց գոնե ազնիվ է, իր ներաշխարհին համապատասխան»,-ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց նա:
Անդրադառնալով ընդհանրապես ՀԱԿ-ին` Գալուստ Սահակյանը կարծիք հայտնեց, որ այնտեղ բավականին լուրջ քաղաքական գործիչներ կան. «Բայց մնացածները շղարշի հետևում թաքնված մարդիկ են, որ չգիտեմ, ինչ են ցանկանում, ինչ են որդեգրել և ինչ ճանապարհ են անցել»:
Ինչ վերաբերում է կառավարության հրաժարականին, ապա Գալուստ Սահակյանը խորհուրդ է տալիս. «Էներգակիրները շատ թանկ են Հայաստանում, չի կարելի կրակի վրա անընդհատ բենզին լցնել: Մի անգամ արդեն պատասխանել եմ: Եթե երկրում աշխարհի մակարդակով քաղաքական և տնտեսական պայմանները կային, բայց կառավարությունը չկարողացավ կատարել, բնականաբար, էստեղ խնդիր կառաջանա: Բայց դա մեր լուծելու խնդիրն է»,-ասած նա:
Tags: Ազգային ժողով, Արամ Մանուկյան, Գալուստ Սահակյան, կառավարություն, ՀԱԿ, ՀՀԿ