Ադրբեջանում ինքնահրկիզման հերթական դեպքն է գրանցվել: Քյուրդամիրի շրջանի Թոփալհասանլը գյուղի բնակիչ Աբդուլաև Րահիմ Սամանդար օղլուն (1980թ.-ին ծնված) ինքնահրկիզվել է իր աներոջ տան բակում:
Ինչպես հաղորդում է “Հագին” կայքը, ինքնահրկիզման պատճառն ընտանեկան վիճաբանությունն է եղել: Ընտանեկան կոնֆլիկտից հետո նրա կինը վերադարձել է հայրական տուն: Փետրվարի 6-ի գիշերը Րահիմ Աբդուլաևը հարբած վիճակում գնացել է աներոջ տուն և պահանջել կնոջից տուն վերադառնալ: Մերժում ստանալուց հետո ամուսինը որոշել է ինքնահրկիզվել:
Բազմաթիվ այրվածքներով Աբդուլաևը տեղափոխվել է շրջանային հիվանդանոց:
Tags: ադրբեջան, ինքնահրկիզում