Սիրիայի կառավարությունը կմասնակցի խաղաղության բանակցություններին

syria-warՈւրբաթ օրը Սիրիայի կառավարությունը հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել հաջորդ շաբաթ Ժնևում կայանալիք խաղաղության բանակցությունների երկրորդ փուլին: Մինչ այդ ՄԱԿ-ի հետ կնքված համաձայնագրով ապստամբների ձեռքում գտնվող, նահանգային մայրաքաղաքի մոտակա շրջաններից քաղաքացիական անձնաց առաջին խումբը պատրաստվում է մեկնել:

Սիրիայի ընդդիմությունը ևս հայտնել է երկրորդ փուլին մասնակցելու մասին: Բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր հունվարի 31-ին՝ առանց որևէ առաջընթացի գրանցման:

Բանակցությունները նպատակ ունեն քաղաքական լուծում գտնել Սիրիայի քաղաքացիական պատերազմի համար: Գրեթե երեք տարի շարունակվող կոնֆլիկտի ընթացքում զոհվել է ավելի քան 130,000 մարդ, իսկ 2,3 միլիոն մարդ հարկադրաբար փախստական է դարձել արտերկրում:

Պետական հեռուստաալիքը, մեջբերելով փոխարտգործնախարար Ֆեյսալ Մեկդադին, տեղեկացրել է, որ կառավարությունը կմասնակցի երկուշաբթի օրը Ժնևում վերսկսվելիք բանակցություններին:

Ուրբաթ օրը Սիրիայի Հոմս նահանգի կառավարիչը հայտնել է, որ ապստամբների ձեռքում գտնվող  նահանգի մայրաքաղաքի շրջակա հատվածներից մարդկանց տարհանումը կսկսվի առաջիկա ժամերի ընթացքում:

Tags: ,